Բարի գալուստ ՍԾԱԷԷԾ

BSBEEP AGORA ինտերնետային կայքը մի ցանց է, որի նպատակն է առևտրի և կանաչ նյութերի և ծառայությունների վիրտուալ ցուցահանդես դառնալMap of BSBEEP partners փորձագետների և ընկերությունների համար Սեւծովյան ավազանի երկրներում: Ծրագրի նպատակն է կազմակերպված գիտելիքներ և տեղեկատվություն փոխանակել շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ և համակարգված կերպով այն տարածել Սևծովյան ավազանի երկրներում, ունենալ հիմնավոր ուսումնասիրություններ
էներգաարդյունավետության կարճաժամկետ և միջնաժամկետ պլանավորման հարցերում, ինչպես նաև վերապատրաստել թիրախային խմբերին էներգաարդյունավետության խնդիրների վերաբերյալ և ներգրավել լայն լսարան:

Latest News

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ

18813339_740846939409320_7129917311313782878_n

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ, որտեղ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է էներգախնայողական միջոցառումներ: Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկաս գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի և տեխնիկական խմբի ղեկավար Հրանտ […]

Ավարտվեցին էներգախնայողության աշխատանքները տիկնիկային թատրոնում

DSC_0335-2

2016թ. հունվարի 22-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում  թատրոնի լուսավորության համակարգի արդիականացման միջոցառումների շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՎԷԷՀ աշխատակիցները, լրագրողներ և այլ հյուրեր: Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է ՀՎԷԷ հիմնադրամի կողմից, որը միտված էր […]

Ուսումնական շրջայց Հայաստանում շենքերումէներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի ևայլ էկո լուծումների վերաբերյալ

Slide1

Երևան, Հայաստան – Ժամանակակից էներգաարդյունավետության լուծումներով ճարտարապետության օրինակներ տեսնելու նպատակով արտերկիր մեկնելու ժամանակները անցյալում են: Սույն թվականի մայիսի 18 – 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության հետ համատեղ իրականացրեցին ուսումնական շրջայց շենքերում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկո լուծումների վերաբերյալ Հայաստանում: Ծրագրի մասնակիցները Սյունիքի մարզից հանրային ծառայողների, շինարարների, […]

Երկօրյա սեմինար Ենոքավանում

5

Մարտի 14-ից 15-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ նախարարության աշխատակիցները ի դեմս նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի անձնակազմը  երկօրյա սեմինար անցկացրեցին ՀՀ Տավուշի մարզի  Ենոքավան գյուղում: Շրջայցի ընթացքում Ենոքավան գյուղի գյուղապետը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի  և համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին գյուղի հիմնական դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, գյուղի բնակչիչների կենցաղային […]

Այսօր մեկնարկեց Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված երկօրյա համաժողովը

DSC_0218

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի օժանդակությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցել են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:  Միջոցառման գլխավոր նպատակն էր` […]

Հաջողությամբ ավարտվեցին էներգախնայողության միջոցառումների իրականացման աշխատանքները Երևանի թիվ 63 մանկապարտեզում

DSC_0044

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի /GA3.3 փորձնական ծրագրերի իրականացում բաղադրիչի/ շրջանակներում Երևանի թիվ 63 մանկապարտեզում հաջողությամբ ավարտվեցին Էներգախնայողության միջոցառումների իրականացման աշխատանքները: Մանկապարտեզում իրականացվել են մի շարք էներգախնայողության միջոցառումներ, որից հետո մանկապարտեզի ջեռուցման համար նախատեսված էներգետիկ ծախսը նվազել է շուրջ 45%-ով: Մանկապարտեզի տնօրենը իր և […]

Մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը

dsc_0280-2

Այսօր մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոնի համատեղ ջանքերով: Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարներ Արեգ Գալստյանը, Արա Սիմոնյանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ Նաիրա Նաhապետյանը, Հայաստանի […]

Սևծովյան ավազանի գործընկեր պետությունների երրորդ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 12-13-ին Մոլդովայի Կահուլ քաղաքում

P1170664

Ս.թ. հունիսի 12-13-ը Մոլդովայում, Կահուլ քաղաքում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների երրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով: Աշխատանքային երկու օրերի ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք մանրամասն ներկայացրեցին […]

Էներգետիկայի շաբաթ 2014

1111

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերսկսում է ավանդական “էներգետիկայի շաբաթ”միջոցառումների շարքը և սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու նախընտրելի միջոցառումներին: Միջոցառումներն ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը: Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների […]

Սևծովյան ավազանի գործըներ պետությունների երկրորդ աշխատանքային հանդիպում

DSC_0034-2

Ս.թ. դեկտեմբերի 9-10-ը Երևանում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների երկրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Երկու օրերի ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ […]