Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

 Ընդհանուր տեղեկություններ Հիմնադրամի գործունեության մասին
Հիմնադրամը սկսել է գործել 2006թ-ին: Այն ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից որպես ինքնուրույն ՀԿ <<ՀՀ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքի>> համաձայն: Հիմնադրամի առաքելությունն է խթանել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների իրականացմանը: Կարճ ժամանակահատվածում Հիմնադրամը մեծ հեղինակություն է ձեռք բերել Հայաստանումէ ներգետիկայի կայուն զարգացման գործում:
Մեկ կազմակերպության հովանու ներքո Հիմնադրամը համակողմանի օժանդակություն էցուցաբերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագիր նախագծողներին, ներդրողներին, բանկերին, համատիրություններին, հետազոտողներին և այլն: Հիմնադրամը շարունակաբար վերլուծություններ է կատարում` բացահայտելով խոչընդոտները և լուծումներ առաջարկելով Կառավարության համապատասխան գործակալություններին:
Հիմնադրամը ստեղծել է ֆինանսական մեխանիզմներ վարկավորման գործիքների ներմուծմամբ, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերը ֆինանսավորելով բանկերի ևվարկային կազմակերպությունների միջոցով:
Առաջարկվող ներդրումները, որպես կանոն, փոքրածավալ են և բնապահպանական սահմանափակ ազդեցություններ ունեն, որոնք սակայն կարող են մեղմացվել կամ վերացվելներմուծելով ընդունելի շինարարական փորձառությունը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծրագրիհամար կազմվեց Բնապահպանական կառավարման պլան, որտեղ նկարագրված են պոտենցիալվտանգները և դրանց վերացման և/կամ մեղմացման ուղիները:
Հիմնադրամը աշխատանքային և գործնական հարաբերություններ է հաստատել կարևորպետական, միջազգային և մասնավոր ընկերությունների հետ, այդ թվում ՀՀ կառավարության (ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ ԿենտրոնականԲանկի, Համաշխարհային Բանկի, ՎԶԵԲ, Եվրոպական միության, USAID, UNDP, UNIDO, KfW ևայս ծրագրերի թիմերի հետ, ինչպես նաև տեղական և միջազգային ընկերությունների, մասնավորբանկերի, գազամատակարարման և էլեկտրամատակարարման ընկերությունների, Բարձրավոլտէլեկտրացանցերի, փոքր ՀԷկ-ի Ասոցիացիայի սեփականատերերի, ավելի քան 40 փոքր ՀԷԿ-ի, ESCO ընկերակցության, Ձեռնարկությունների ինկուբատորների ասոցիացիայի, ՀայկականԶարգացման գործակալության, Էներգախնայողության ալյանսի, Էներտեքի, BBI international, և այլկազմակերպությունների հետ: Հիմնադրամը իր գործունեության ընթացքում սերտ համագործակցելէ նաև Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի,Վերականգնվող էներգետիկայի Ազգային լաբորատորիայի (ԱՄՆ), ինչպես նաև այլ հետազոտականինստիտուտների հետ:
Ներկայումս Հիմնադրամը հանդիսանում է ՀՀ Կառավարության գործակալն է վերոհիշյալոլորտներում Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման համար:
Մեր թիմը կազմված է տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող և բազմակողմանի հմտություններով օժտված պրոֆեսիոնալներից: Կախված ծրագրի առանձնահատկությունից, Հիմնադրամը վարձում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կամկազմակերպությունների Հայաստանից կամ արտասահմանից:
Ծրագրերի հաջող իրականացման արդյունքում Հիմնադրամը ձեռք է բերում նոր գիտելիքներ և հմտություններ: Վերջերս Հիմնադրամը Էներգախնայողության նոր ծրագիր էր նախապատրաստել քաղաքային և բնակելի շենքերում (դպրոցներ, հիվանդանոցներ, և այլն) էներգախնայողության միջոցառումներ իրականացնելու համար: պաշտոնական կայք