DSC_0335-2

Ավարտվեցին էներգախնայողության աշխատանքները տիկնիկային թատրոնում

2016թ. հունվարի 22-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում  թատրոնի լուսավորության համակարգի արդիականացման միջոցառումների շնորհանդեսը:

DSC_0321-2Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՎԷԷՀ աշխատակիցները, լրագրողներ և այլ հյուրեր: Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է
ՀՎԷԷ հիմնադրամի կողմից, որը միտված էր լուսավորության համակարգի բարեփոխմանը և նպատակ ուներ կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, միևնույն ժամանակ ապահովելով հարմարավետության բարձր մակարդակ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը բարձր գնահատեց էներգախնայողության մակարդակի բարձրացմանն ուղղված Էներգախնայողության ծրագրի և դրանում ընդգրկված մի շարք այլ հանրային շենքերում իրականացվող էներգախնայողության միջոցառումների իրականացման կարևորությունը:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ուրախությամբ նշեց, որ մշակույթի ոլորտում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվել ևս երկու հաստատություններում՝ Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կլինի շարունակական և հնարավորություն կտա նրանում ընդգրկել բազմաթիվ այլ մշակութային հաստատություններ:DSC_0370-2

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեծ ոգևորությամբ հյուրերին ծանոթացրեց կատարված աշխատանքների հետ և իր խորին շնորհակալությունը հայտնեց Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանին, ինչպես նաև մոնտաժային աշխատանքներ իրականացնող Դուստր Մարգարիտա ՍՊԸ ներկայացուցիչներին միջոցառումների իրականցման բարձր մակարդակի համար՝ նշելով լուսավորության համակարգի արդիականացման կարևորության մասին, որն ավելի է գեղեցկացնում թատրոնն ու բեմական և ստեղծագործական լայն հնարավորություններ ընձեռում թատրոնի ողջ անձնակազմին: