All posts by admin

DSC_0024-2

Կայացավ Մասրիկ- 1 արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային կոնֆերանսը

2018 թվականի հունվարի 31-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախամրցութային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:

Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ նախաորակավորումն անցած ընկերություններից, գործարքի խորհրդատու ընկերություններից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի էլեկտրական ցանցերից, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող այլ ընկերություններից, միջազգային ֆինանասական կազմակերպություններից, Հայաստանյան բանկերից, հրավիրված այլ հյուրեր:

Կոնֆերանսի ընթաքում զեկուցողները ներկայացրեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը և ժամանակացույցը, ծրագրի կողմերի միջև կնքվելիք պայմանագրերի հիմնական դրույթները, ծրագրի հնարավոր սոցիալական ազդեցությոնների մեղմացման մեխանիզմները: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն կոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ Մասրիկ-1 Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը:  Հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը:

Նկարներ

18813339_740846939409320_7129917311313782878_n

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ, որտեղ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է էներգախնայողական միջոցառումներ:

Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկաս գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի և տեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանի ուղեկցմամբ այցելեցին Հայաստանի ազգային արխիվ: Արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, ցույց տվեց կատարված ԷԽ աշխատանքները, հաստատեց օբյեկտում զգալի էներգախնայողության մակարդակը, հարմարավետության բարձրացման աստիճանը և արխիվային նյութերի պահպանման պայմանների զգալի բարելավումը:

DSC_0335-2

Ավարտվեցին էներգախնայողության աշխատանքները տիկնիկային թատրոնում

2016թ. հունվարի 22-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում  թատրոնի լուսավորության համակարգի արդիականացման միջոցառումների շնորհանդեսը: Continue reading

Slide1

Ուսումնական շրջայց Հայաստանում շենքերումէներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի ևայլ էկո լուծումների վերաբերյալ

Slide1Երևան, Հայաստան – Ժամանակակից էներգաարդյունավետության լուծումներով ճարտարապետության օրինակներ տեսնելու նպատակով արտերկիր մեկնելու ժամանակները անցյալում են:

Սույն թվականի մայիսի 18 – 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության հետ համատեղ իրականացրեցին ուսումնական շրջայց շենքերում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկո լուծումների վերաբերյալ Հայաստանում: Slide2Ծրագրի մասնակիցները Սյունիքի մարզից հանրային ծառայողների, շինարարների, գիտական աշխատողների և ՀԿ-ների անդամների 15 անձից բաղկացած խումբ էր: Այս միջոցառման նպատակն էր կրթելը և առ այսօր երկրի ներսում ունեցած հաջողություններին նոր ընթացք տալը:

«Առ այսօր Հայաստանում մենք ունենք մի շարք հաջողություններ և լավագույն կիրառումներ կապված կառուցապատ միջավայրում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և ընդհանուր էկո լուծումների հետ: Հաջողություններ, որոնք ճանաչվել են համաշխարհային Slide3հավաստագրեր տրամադրող գործակալությունների կողմից», – նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պրն. Հայկ Հարությունյանը:

Ազգային շրջայցի նպատակն էր մասնակիցներին ցույց տալ շենքերում էներգաարդյունավետության լուծումների հաջողված իրականացումները կամ փորձերը, ինչպես նաև, օգտագործելով այս ազգային շրջայցը, լրատվամիջոցների օգնությամբ շենքերում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացումը՝ ազգային և տեղական մասշտաբով: Ուսումնական շրջայցի մասնակիցներն Slide4այցելեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձնական շենքեր, Ավետիսյան դպրոցը և Դիլիջանի միջազգային դպրոցը, Գյումրու Կարիտաս վերականգնողական կենտրոն, ինչպես նաև Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման կայան:

«Հայաստանի ամերիկյան համալսարանի և առհասարակ համալսարանների դերը պետք լինի հավաքել այս փորձերն ու դասերը և դարձնել դրանք օգտակար և Slide5հասանելի հանրության համար»,- նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն պրն. Ալեն Ամիրխանյանը:

Ուսումնական շրջայցը կազմակերպվել է ԵՄ Սևծովյան ավազանի շենքերի էներգաարդյունավետության նախագծի շրջանակներում, որի նպատակն է տեղական վարչական կարողությունների ամրապնդման միջոցով ստեղծել ուժեղ ռեգիոնալ Slide6գործընկերություն և համագործակցություն Սևծովյան ավազանի երկրների միջև շենքերում էներգաարդյունավետության ոլորտում, որը տեղական և գլոբալ առումով խոշոր բնապահպանական և տնտեսական ազդեցություն ունի:

5

Երկօրյա սեմինար Ենոքավանում

Մարտի 14-ից 15-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ նախարարության աշխատակիցները ի դեմս նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի անձնակազմը  երկօրյա սեմինար անցկացրեցին ՀՀ Տավուշի մարզի  Ենոքավան գյուղում: Շրջայցի ընթացքում Ենոքավան գյուղի գյուղապետը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի  և համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին գյուղի հիմնական դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, գյուղի բնակչիչների կենցաղային խնդիրները, որոնց հնարավոր լուծումները քննարկվեցին սեմինարի ընթացքում: 11072499_1084749851551413_1502617137_nՔննարկվեցին նաև գյուղի գյուղատնտեսության և զբոսաշրջության պոտենցյալը, դրանց զարգացման խթանները, ինչպես նաև թիմային աշխատանքում առաջ եկած առաջարկությունների իրագործելիությունը: Սեմինարի հիմնական շեշտադրումն էր Ենոքավան գյուղը դարձնել Հայաստանում նախատիպը չունեցող «Էկո գյուղ», որի ենթակառուցվածքները կգործեն բնական և վերականգնվող պաշարների սպառման ամենաարդյունավետ և էներգախնայող համակարգերի միջոցով: Սեմինարի ընթացքում որոշվեց բոլոր առաջարկությունների և խնդիրների հնարավոր լուծումները համակարգել և այնուհետև նորացված ծրագրով ներկայացնել քննարկման:

DSC_0218

Այսօր մեկնարկեց Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված երկօրյա համաժողովը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի օժանդակությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցել են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Continue reading

DSC_0044

Հաջողությամբ ավարտվեցին էներգախնայողության միջոցառումների իրականացման աշխատանքները Երևանի թիվ 63 մանկապարտեզում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի /GA3.3 փորձնական ծրագրերի իրականացում բաղադրիչի/ Continue reading

dsc_0280-2

Մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը

Այսօր մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոնի համատեղ ջանքերով: Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների dsc_0273-2փոխնախարարներ Արեգ Գալստյանը, Արա Սիմոնյանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ Նաիրա Նաhապետյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, միջազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ, այլ շահագրգիռ անձինք և բազմաթիվ հյուրեր: Միջոցառման սկզբնական մասում մասնակիցները շրջեցին ցուցահանդեսին ներկայացված տաղավարներով և ծանոթացան ոլորտը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը: Այնուհետև մեկնարկեց երկօրյա միջոցառումների առաջին մասը, որը նվիրված էր Հայաստանում էներգախնայողության ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը: “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումներն ընդգրկեցին պլենար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ և մամլո ասուլիս: Օրակարգը բավականին բովանդակալից նկարագրում էր Էներգախնայողության օգուտները, թե ինչ նպատակ ունի էներգախնայողությունների գործողությունների ազգային ծրագրի ընդունումը, էներգետիկ հաշվեկշռի կազմումը, ինչպես կարող է էներգախնայողության խթանումն օժանդակել սոցիալական նշանակության կազմակերպություններին, անապահով ընտանիքներին, համայնքներին, գազի և էլեկտրաէներգիայի սակագներին, dsc_0323-2երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորությունները, տեղեկատվական և իրազեկման միջոցառումները, Էներգախնայողության խոչընդոտները և մարտահրավերները մասնավոր հատվածի, ֆինանսական կառույցների և բնակչության ներգրավման համար: Ելույթներով հանդես եկան ոլորտը ներկայացնող մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, կիսվեցին իրենց փորձով, հնչեցրեցին ոլորտի կարգավորման համար մի շարք առաջարկություններ: Տեղի ունեցան նաև հարակից քննարկումներ՝ Էներգախնայողության տեխնոլոգիաների և շինարարության ոլորտի վերաբերյալ: Մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին ինովացիոն տեխնոլոգիաների, ջեռուցման համակարգերի, ծախսված ջերմության վերականգնման տեխնոլոգիաների, արդյունավետ պատող կոնստրուկցիաների, շինարարական ջերմամեկուսիչ նյութերի, ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների վերաբերյալ իրենց զեկույցները:

P1170664

Սևծովյան ավազանի գործընկեր պետությունների երրորդ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 12-13-ին Մոլդովայի Կահուլ քաղաքում

P1170689Ս.թ. հունիսի 12-13-ը Մոլդովայում, Կահուլ քաղաքում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների երրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով: Աշխատանքային երկու օրերի ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք մանրամասն ներկայացրեցին ծրագրի առաջընթացը, կատարված աշխատանքները, առկա խոչընդոտները, մարտահրավերները, ֆինանսավորման մեխանիզմները, հնարավորությունները և այլն: Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր ծրագրի ընթացքի վերաբերյալ և միաժամանակ կազմվեց հետագա աշխատանքների պլանը: Քննարկվեց ծրագրի շրջանակներում ստեղծված Վեբ կայքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր:

1111

Էներգետիկայի շաբաթ 2014

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերսկսում է ավանդական “էներգետիկայի շաբաթ”միջոցառումների շարքը և սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու նախընտրելի միջոցառումներին:

Միջոցառումներն ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը: Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:

“Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումներն ընդգրկում են պլենար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայաստանյան շուկայի առաջարկները:

Միջոցառումը կանցկացվի 2014թ. հուլիսի 2-3-ը, Երևանի Մոսկվայի տանը (ք.Երևան, Արգիշտի, 7): Միջոցառման կազմակերպիչն է “Էքսպոմեդիա” ՍՊԸ-ն:

Հաշվի առնելով տեղերի սահմանափակությունը, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ գրանցվելով նախընտրելի տարբերակի համար.

□ Հուլիսի 2-3, 2014 – Մասնակցություն ցուցահանդեսին /տաղավար, սեղան/

□ Հուլիսի 2, 2014 – Մասնակցություն Էներգախնայողության քննարկումներին /զեկուցում, ունկնդիր/

□ Հուլիսի 3, 2014 – Մասնակցություն վերականգնվող էներգետիկայի քննարկումներին /զեկուցում, ունկնդիր/

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել “Էքսպոմեդիա” ցուցահանդեսների նախագծման կենտրոն՝
Ք. Երևան, Աբովյան, 16
Հեռ. 563899
Բջջ. 091 420922; 093 777053
Էլ. փոստ expohouse@mail.ru