ՍԾԱԷԷԾ-ի մասին

Բարի գալուստ Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ.-ի համատեղ գործողությունների ծրագրի ինտերնետային կայք

Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագիրը (այսուհետ`Ծրագիր) ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագիր է: Ծրագրի նպատակն է «խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջանների կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը»:
Ծրագրի երեք հիմնական նպատակներն են.Map of BSBEEP partners

1. Խթանել սահմանամերձ շրջաններում տնտեսական և սոցիալական զարգացումը,
2. Համատեղ աշխատել համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար,
3. Խթանել տեղական և միջանձյա համագործակցությանը:

Այս կայքում Դուք կարող եք գտնել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, մասնավորապես. Որոնք են իրավունակ գոտիները, ովքեր կարող են դիմել, որոնք ենծրագրի առաջնային ոլորտներն ու միջոցառումները, ինչպես նաև կարող եք բեռնավորել ծրագրին առնչվող բոլոր փաստաթղթերը և ճշտել, թե ովքեր կարող են լինել Ձեր հնարավոր գործընկերները:

Նկարագրություն

Տարածքային զարգացման և տուրիզմի նախարարությունը, Ռումինիայի Տարածքային Համագործակցության գլխավոր տնօրինությունը առաջարկեց իրականացնել “Սևծովյան ավազանի 2007-2013 թ.թ. Համատեղ Գործողությունների Ծրագիրը”: Այն ընդգրկում է մասնակիցներ մի շարք ԵՄ անդամ երկրներից (Հունաստան և Ռումինիա), մի շարք գործընկեր երկրների (Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Թուրքիան: Ծրագրում ընդգրկված են պետական գործակալություններ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ և հասարակական կազմակերպություններ, որոնք կնպաստեն տեղական և տարածաշրջանային մակարդակով շենքերի էներգաարդյունավետությանը:

Նպատակը

Ընդհանուր նպատակն է նպաստել ուժեղ տարածաշրջանային գործընկերության և համագործակցության ձևավորմանը Սև Ծովի տարածքում` տեղական իշխանությունների և մարմինների վարչական կարողությունների ամրապնդման միջոցով: Ծրագրի նպատակն է ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների վարչական կարողությունները մի շատ կարևոր ոլորտում (շենքերի էներգաարդյունավետություն), որն ունի խոշոր բնապահպանական և տնտեսական ազդեցություն տեղական և գլոբալ տեսանկյունից: Ծրագրի նպատակն է բարելավել էներգախնայողության համակարգերը շենքերում, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակում իրականացնել էներգետիկայի ոլորտում: Էներգետիկ համակարգի ներկա վիճակի ներքին և արտաքին վերլուծությունը կիրականացվի ծրագրի շրջանակում: